Մանկապարտեզ Արենի գյուղում
Արենի գյուղն իր խաղողի հայտնի տեսակով ու 14-րդ դար թվագրվող Ս. Աստվածածին եկեղեցով Հայաստանի ամենահետաքրքիր բնական ու մշակութային կենսապատկեր (լանդշաֆտ) ունեցող տարածքներից մեկն է։ Կառուցվելիք մանկապարտեզը գտնվում է գյուղի կենտրոնական, սակայն կառուցապատման եզրային հատվածում՝ բնակելի տների շարքի վերջում։ Մեր մոտեցման նպատակն է ոչ միայն ինտեգրել մանկապարտեզը Արենիի հրաշագեղ կենսապատկերին, այլեւ այն դարձնել բնակելի տների տրամաբանական շարունակությունը։ Մանկապարտեզի դահլիճը ծառայելու է նաև որպես համայնքի մշակութային կենտրոն։ Կից համայնքային այգին եւս կնպաստի այն բանին, որ մանկապարտեզը դիտարկվի որպես համայնքային հավաքատեղի։ Նախագծման թիմ Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա ՄերդինյանԿոնստրուկցիա՝ Արթուր ՄելքոնյանՋրային համակարգեր՝ «Մալոնա» ՍՊԸԷլեկտրականություն՝ «Արմեն ԷԼ․ էՆԳ․» ՍՊԸԼուսավորություն՝ Սևադա ՊետրոսյանՈւղղաձիգ հատակագծում՝ Կարեն Առաքելյան Կանաչապատում՝ Էդգար Մելքոնյան
ավելին