SP2

Ծառայություններ

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակն իրականացնում ձևավորման և պլանվորման ողջ շղթայի իրականացման ծառայություններ, մասնավորապես.

  • բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ճարտարապետական նախագծում՝ հայեցակարգային առաջարկների (էսքիզային նախագիծ) և տեխնիկական (աշխատանքային) փաթեթի մշակում, նախահաշվային և մրցութային փաթեթներ պատրաստում,
  • քաղաքային պլանավորման (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի) մշակում, այդ թվում՝ գլխավոր հատակագծեր, գոտևորման նախագծեր, կառուցապատման հայեցակարգեր,
  • պատմականորեն ձևավորված միջավայրերի և հուշարձանների պահպանության նախագծային փաթեթների մշակում, այդ թվում՝ վերականգնման, վերօգտագործման և ամրակայման նախագծեր, ինչպես նաև պահպանության կառավարման պլաններ,
  • (մեծագույն հաճույքով) տաղավարների, ցուցահանդեսների և այլ տարածությունների ձևավորման նախագծերի մշակում և իրականացում,
  • նախագծերի կառավարում՝ հանդես գալով ոչ միայն որպես նախագծող այլև պատվիրատուի ներկայացուցիչ տարբեր ընդգրկման շինարարական նախագծերում,
  • տարբեր ընդգրկման կառուցապատման նախագծերի համար տեխնիկական առաջադրանքների կազմում և փաթեթների մշակում,
  • միջազգային չափանիշներով ճարտարապետական և քաղաքային մրցույթների փաթեթների պատրաստում և կազմակերպում,
  • քաղաքային պլանավորման և համայնքային զարգացման փորձագիտական խորհրդատվություն,
  • կառուցապատման և անշարժ գույքի խոշոր գործարքների մասնագիտացված խորհրդատվություն։