Հատիս լեռան հյուսիսային լանջի ստորոտում գտնվող Զովաշեն գյուղն ունի շատ հետաքրքիր կենսապատկեր։ Մի քանի տարի առաջ հիմնադրված նշենիների այգուն կից կառուցվում է բնակելի տուն։ Այն իր ճարտարապետական ձևով կրկնում է գյուղի տեղական ճարտարապետությունը, փորձելով ինտեգրվել գյուղի հետ, կարծես այնտեղ էր այն ի սկզբանե։
Բնակելի տան ներսն ու դուրսը, արհեստանոց-հյուրատունը, բացօթյա տարածքները կարծես նույն վարպետի ձեռքով դանդաղ կառուցված համալիր մաս լինեն։ Համալիրի տարբեր տեղերից բացվում են տեսարաններ դեպի շրջակա սարերն ու դաշտերը՝ հնարավորություն տալով նորովի բացահայտել բնական ու մարդածին կենսապատկերը։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան