Մասնագիտական ուսումնական հաստատությունն իրենից ներկայացնում է համալիր, որը ներառում է 2 ուսումնական մասնաշենք, մարզասրահ, ցուցահանդեսային տարածք, ավտոկայանատեղի։ Շենքի արտաքին հարդարման մեջ օգտագործվել են հայկական տուֆ, կանաչ տանիքներ, չմշակված բետոն և ապակի։ Հարավային ճակատներում տեղակայված են արևային մարտկոցներ, որոնք արևապաշտպան են և միևնույն ժամանակ լուծում են էներգախնայողության խնդիրները։ Շենքերի կանաչ տանիքները ծառայում են մի քանի նպատակի՝ անձրևաջրի հավաքագրում, ձայնամեկուսացում, ջերմության ցածր աստիճանի պահպանում ամռանը և տաքության պահպանում ձմռանը, ինչպես նաև կրթական նշանակություն ունեցող տնկարկների համար հարթակ։ նախագիծն իրականացվել է ճարտարապետ Անուշ Հարությանյանի մասնակցությամբ։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Անուշ Հարությունյան