Սևանի Գրողների հանգստյան տունը ներկայացնում է Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության 2 դարաշրջան՝ 1930–ականների ուշ Խորհրդային ավանգարդիստական ժամանակաշրջանի բնակելի մասնաշենքը և 1960-ականների խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության նմուշ հանդիսացող ճաշարանային կառույցը, որոնք երկուսն էլ նախագծված են ականավոր հայ ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից։
Մեր թիմը, ներգրավված լինելով շենքի վերականգնման աշխատանքներին 2016-2017 թվականներին, իրականացրել է շենքի նախնական տեխնիակական գնահատում, ինչպես նաև իրականացնելու է շենքի վերականգնման և վերօգտագործման նախագիծը։ Ծրագիրն իրականացվում է Հայստանի գրողների միության պատվերով և ֆինանսավորվում է Գեթի hիմնադրամի “Պահպանելով արդին” ծրագրի շրջանակներում։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Անուշ Հարությունյան, Զարեհ Ղաչրիբյան
Ինտերիերի դիզայն՝ Սարհատ Պետրոսյան, Իրինա Մերդինյան
Կոնստրուկցիա՝ Հայնախագիծ
Ապակյա կոնստրուկցիաներ՝ Վահե Ռամազյան