Երևանի բուսաբանական այգին հանդիսանանում է Երևանի ամենախոշոր կանաչ զանգվածներից մեկը՝ այն ունի գիտական, ինչպես նաև հանրային նշանակություն՝ որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածք։
Բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին, ինչից հետո հիմնական բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվել։ Այդ նպատակով 2023 թվականին Հովնանյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Բուսաբանական այգու ընկերներ» ՀԿ-ի կողմից նախաձեռնվեց «Հիշատակի պուրակի» նախագծումն ու կառուցումը։
Ըստ նախագծային առաջադրանքի այն պետք է ունենա որոշակի կրթական նշանակություն՝ միևնույն ժամանակ, ծառայլելով որպես կանաչ հանրային տարածք։
Ընդհանուր տարածքը զբաղեցնում է 6'055 քմ, որն ամբողջությամբ կանաչապատ է։ Նախագծային հայեցակարգային լուծման նպատակն է ապահովել նախագծային առաջադրանքով նախանշված գոտիները՝ միևնույն ժամանակ, պահպանելով կանաչ զանգվածը, ծառերի սաղարթն, ինչպես նաև առավելագույն ջրաթափանցելիությունը։
Այդ նպատակով տարածքի 99%-ը ջրաթափաանց է։ Ջրաթափանց մակերեսների նման հարաբերակցության նպատակով տարածքում առկա արահետները և հարթակները հիմնականում ավազե կամ խճապատ են։
Տարածքում առկա բոլոր 260 հատ ծառերը պահպանվում են, ևս 60-ն առաջարկվում է տնկել բարեկարգման շրջանակում։