Կոմիտաս թանգարան-ինստիտուտի հետ շարունակական համագործակցության արդյունքում մեր թիմն առաջարկ ստացավ ձևավորելու Նայիրի Խաչատուրեան կողմից համադրված «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրության նպատակն է ավանդական գործիքների հանրահռչակումն ու ներառական կրթական մոտեցումների կիրառումը՝ ներկայացնելով բազմատեսակ ցուցանմուշներ` հնագիտական առարկաներ, ձեռագրերի և տապանաքարերի թվայնացված տարբերակներ, արխիվային լուսանկարներ, ավանդական նվագարաններ և այլն։
Նախագծի թիմ
Ձևավորում ՝ Սարհատ Պետրոսյան, Արմինե Շահբազյան