Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հանդիսանում է անկախության շրջանի ամենահաջողված կրթական նախաձեռնություններից մեկը, որը սկզբնավորվելով Երևանում ունի բազմաթիվ մասնաճյուղեր Հայաստանում և այլ երկրներում։
Ձևավորվելով որպես արտադպրոցական կրթական նախաձեռնություն այն ժամանակի ընթացքում վերածվել է խոշոր տեղեկատվական տեխնոլոգիաների հանգույցի։ Կից լինելով Թումանյանի անվան այգուն, Թումոյի գոյություն ունեցող շինության հարակից տարածքում նախատեսվում է կառուցել կրթական տարբեր շինություններ։
Այդ նպատակով նախաձեռնվեց Թումոյի համալիրի գլխավոր հատակագծի մշակումը, որի շրջանակում մենք նպատակադրեցինք նոր կառուցվող շենքերը ինտեգրել Հալաբյան փողոցի հանրային կյանքին՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով Աբելյան փողոցի նախատեսված զարգացումները։
Առաջադրվեց նաև, դեռևս խորհրդային տարիներին նախատեսված և մասամբ կառուցված Աջափնյակ մետրոյի կայարանի աշխատանքներն ավարտելու, ինչպես նաև Թումանյանի այգին Հրազդանի կիրճի հանրային կանաչ զանգվածի հետ ինտեգրելու գաղափարը։
Նախագծման թիմ
Ճարտարապետություն՝ Սարհատ Պետրոսյան, Գագիկ Խաչատրյան