Հիմնադիր

ՍՊ2 ճարտարապետական գրասենյակը հիմնադրվել է ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի կողմից 2006 թվականին։
Սարհատ Պետրոսյանն ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ 2006 թվականին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004 թվականից դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում։ 2017 թվականին շատ կարճ դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնում։
2011 թվականին հիմնադրել և ղեկավարել է ուրբանլաբ քաղաքային հետազոտահեն կազմակերպությունը։ 2018-2019 թվականներին ղեկավարել է Հայաստանի Կադաստրի կոմիտեն՝ նախաձեռնելով խորքային բարեփոխումներ բնագավառում։
Սարհատ Պետրոսյանը՝ որպես քաղաքային պլանավորման փորձագետ, տարբեր տարիների մասնակցել է տեղական և միջազգային տարատեսակ ծրագրերի։ Նա նախաձեռնել կամ մասնակցել է բազմաթիվ գիտական և մասնագիտական հրատարակությունների ու նախագծերի, իսկ 2016 թվականին հանդիսացել է Վենետիկի ճարտարապետական բիենալեի Հայաստանի ազգային տաղավարի համադրողը։