13.06_Eurasia Partnership Foundation

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակի նախագիծը նպատակ էր հետապնդում ստեղծել կենսուրախ, աշխատանքի համար արդյունավետ ու փոփոխությունների համար ճկուն միջավայր։ Այն նախատեսված է շուրջ 20 մշտական աշխատակիցների ու այցելող կամավորների համար: Հիմնադրամի աշխատելաոճը նախագծային թիմին ուղղորդեց տարածքը կահավորել ոչ ստանդարտ գրասենյակային կահույքով ու սարքավորումներով, ինչպիսին են շարժական անձնական աշխատակայանները՝ աշխատանքային սեղանների փոխարեն, պատի երկայնքով ապակե սպիտակ գրատախտակը և այն: Տարածքը առավել ճկուն է դառնում տարատեսակ գործունեության համար շարժական դռների շնորհիվ: Փոքր, սակայն դեպի ընդհանուր տարածք բաց խոհանոցը աշխատակիցներին ու այցելուներին հնարավորություն է տալիս աշխատանքային շփումը դարձնել ավելի անմիջական: Գրասենյակիի կից տարածքում նախագծի շրջանակում ստեղծվեց ունիվերսալ մեդիա կենտրոն։ Դրա գործառույթներից են ընդհանուր ժողովների ու կոնֆերանսների դահլիճը՝ համալրված համընթաց թարգմանություններ կատարելու համար նախատեսված սենյակով, աուդիո, վիդեո և լուսային սարքավորումների ենթակառուցվածքներ նկարահանումների համար, գրադարանային տեղեկատվական հանգստի անկյուն խոհանոցով՝ փոքր ընդունելությունների կազմակերպման համար։ 

Հեղինակներ՝ Սարհատ Պետրոսյան, Սևադա Պետրոսյան

Վայրը՝ Երևան, Հայաստան
Թվական՝ 2013-2014
Պատվիրատու՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Մասնակցություն՝ նախագծում և կառավարում
Կարգավիճակ՝ ավարտված

 

The goal of the design was to create a lively, efficient and flexible work environment for Eurasia Partnership Foundation’s almost 20 employees and periodically attending interns and volunteers. The work style of the Foundation’s office led the design team to come up with unorthodox office furniture and equipment layout, with features like portable personal work-stations, instead of stationary office desks and glass made, wall long white boards, etc. The space is also made flexible for different layouts using folding doors. A small, but open space lounge/kitchenette space is also available for employees and visitors to create the business interactions more social. The Media Center adjacent to the office has a general meeting/conference room equipped with synchronized translation booth, transformable furniture, audio/visual and lighting equipment, audio/video recording facilities; a studio/multimedia room; offices/information center area with mobile and/or transformable furniture; a library/lounge area; a kitchen suitable for providing small banquettes and staff use are planned for the new space. It is programmed to be efficiently flexible for all the different activities planned to be hosted in the area.

Authors: Sarhat Petrosyan, Sevada Petrossian

Location: Yerevan, Armenia
Date: 2013-2014
Client: Eurasia Partnership Foundation
Involvement: Design and Management
Status: Completed