16.01_Kutahya Exhibition

“Կուտինայի (Քեոթահիայի) հայկական հախճապակու արվեստ” ցուցահանդեսը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության արդյունք է։ Թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում ավանդական հախճապակու ցուցադրության կազմակերպման հիմնական խնդիրն էր ապահովել ցուցադրության ներդաշնակությունը շենքի ճարտարապետության (հեղինակ՝ Արթուր Մեսչյան) և մշտական ցուցադրության (հեղինակ՝ Ալբերտո Թորսելի) հետ։ Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված ցուցահանդեսի աշխատանքային գործընթացում մեր թիմն իրականացրեց թե ցուցադրության ձևավորման, թե ցուցահանդեսի ողջ տպագրական նյութերի ձևավորումը։

Հեղինակներ՝ Սարհատ Պետրոսյան, Նանե Թումանյան
Լուսանկարները Դավիթ Գալստյանի

Վայրը՝ Երևան, Հայաստան
Թվական՝ 2016
Պատվիրատու՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտ
Մասնակցություն՝ նախագծում
Կարգավիճակ՝ իրականացված

 

The exhibition on Armenian Ceramic art of Kutahya is an outcome of an ongoing cooperation with Komitas Museum-Institute. The organization of traditional ceramics exposition at the temporary exhibition hall was mainly aimed at ensuring the harmony between the building’s architecture (author Arthur Meschyan) and the permanent exposition (author Alberto Torsello). During the work process of exhibition curated by Nairi Khatchadourian, our team carried out both the design of the exhibition, and the design of all printed material.

Authors: Sarhat Petrosyan, Nané Toumanian
Photo Credit: Davit Galstyan

Location: Yerevan, Armenia
Date: 2016
Client: Komitas Museum-Institute
Involvement: Design
Status: Completed